Անհրաժեշտ է ուշադիր կարդալ այս պայմանները
Այցելելով այս կայքը` Դուք համաձայնում եք ներքոհիշյալ պայմանների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ կփոփոխվեն «Թուրվանդ»
ՍՊԸ-ի կողմից: Եթե Դուք համաձայն չեք ներքոհիշյալ պայմանների հետ (կամ լիազորված չեք այդ անել), ապա չպետք է օգտվեք այս
ինտերնետային կայքից:«Թուրվանդ» ՍՊԸ-ն երաշխավորում է ինտերնետային կայքում տեղակայված էջերի, տեղեկությունների և բոլոր
նյութերի իսկությունը, գործարքների կատարման հավաստիությունը:Ձեր ոչ ճիշտ մուտքագրված տվյալների հետևանքով կատարված սխալ գործարքները կարող են ուղղվել Ձեր բանկի հայտով` վճարումներ
ընդունող բանկի կողմից:Հեղինակային իրավունք
Էջերի, տեղեկությունների և բոլոր նյութերի, ինչպես նաև ինտերնետային կայքում «Թուրվանդ» ՍՊԸ-ի իրավասության տակ գտնվող
բոլոր նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է «Թուրվանդ» ՍՊԸ-ին:Դուք կարող եք օգտագործել այս էջի նյութերն ու ինֆորմացիան միայն Ձեր անձնական օգտագործման համար և այս նպատակով կարող եք
տպել, կրկնօրինակել, բեռնավորել կամ ժամանակավորապես պահել այդ նյութերից հատվածներ: Առանց «Թուրվանդ» ՍՊԸ-ի գրավոր
համաձայնության ցանկացած այլ օգտագործման դեպքում պատասխանատվության կենթարկվեք ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այս կայքի տեղեկություններում և նյութերում պարունակվող բոլոր հեղինակային և այլ իրավունքները պետք է պահպանվեն Ձեր կողմից
կրկնապատկվող օրինակների վրա, ինչպես նաև այդ տեղեկությունները և նյութերը չպետք է փոփոխվեն առանց «Թուրվանդ» ՍՊԸ-ի
գրավոր համաձայնության:Տեղեկատվության օգտագործում և պահպանում
«Թուրվանդ» ՍՊԸ-ն պարտավորվում է պահպանել բոլոր տվյալները 180 օր, որից հետո այդ տվյալները վերացվում են համակարգից։
«Թուրվանդ» ՍՊԸ-ն օգտագործելու է Ձեր ինֆորմացիան միայն ներքին գործնական նպատակների համար: «Թուրվանդ» ՍՊԸ-ն
հավաստիացնում է, որ Ձեր ինֆորմացիան կլինի գաղտնի: Ելնելով «Թուրվանդ» ՍՊԸ-ի գործունեության բնույթից` «Թուրվանդ»
ՍՊԸ-ն կարող է Ձեր ինֆորմացիան փոխանցել «ԱրՔա» վճարային համակարգի անդամ բանկերին: Դուք հաստատում եք, որ «Թուրվանդը»
կարող է ժամանակ առ ժամանակ ներկայացնել Ձեր ինֆորմացիան «ԱրՔա» վճարային համակարգի անդամ բանկերից որևէ մեկի ուշադրությանը
և Ձեր ինֆորմացիան կարող է հսկվել և գործադրվել «ԱրՔա» վճարային համակարգի անդամ բանկերից յուրաքանչյուրի կողմից:Հաճախորդի պարտականություններն ու իրավունքները
Հաճախորդը պարտավոր է.Համակարգի Օպերատորին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գործարքի կատարման համար:
Գնված ապրանքներում և/կամ ծառայություններում թերություններ չհայտնաբերելու դեպքում ստորագրել ցանկացած իրավաբանական և/կամ
հաշվապահական փաստաթուղթ (ակտ, հաշիվ ապրանքագիր և այլն), որը կներկայացվի լիազորված անձի կողմից և կհանդիսանա ձեռք բերված
ապրանքը և/կամ ծառայությունները ստանալու, ինչպես նաև դրա արժեքը վճարած լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ:
«Թուրվանդի» կայքից օգտվելու ընթացքում գործարքներ կատարել միմիայն ըստ կայքից օգտվելու կանոնների:
Պատասխանատվություն կրել «Թուրվանդի» կայքից իր դրամական միջոցների կորստի և այլ բացասական դեպքերի համար, որոնք
առաջանում են Ծածկագիրն Հաճախորդի կողմից երրորդ անձանց տրամադրելու արդյունքում, եթե կայքի Օպերատորի մեղավորությունը
դրանում բացակայում է:
Կայքի Օպերատորին տեղեկացնել այնպիսի հանգամանքների առաջացման, փոփոխման կամ դադարեցման մասին, որոնք էական նշանակություն
ունեն «Թուրվանդ» ՍՊԸ-ի գործունեության համար:
Հաճախորդն իրավունք ունի.
Պահանջել իր կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը, բացառությամբ այն նպատակների համար, որոնց համար այն
նախապես տրամադրվել էր:
Առաջարկություններ անել սույն գործարքի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի և ընթացակարգի վերաբերյալ:
Այցելելով այս կայքը` Դուք և «Թուրվանդի» ՍՊԸ-ն համաձայնում եք, որ բոլոր հարցերը, կապված այս էջի այցելության և նրա
օգտագործման հետ, կարգավորվում են ՀՀ օրենքներով և բանակցություններում չհարթված վեճերը ընդդատյա են ՀՀ դատական ատյաններին: