Շնորհակալություն մեր ընկերության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:

“Թուրվանդ” ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին:

Ընկերությունը զբաղվում է շինարարական նյութերի ներկրմամբ և մեծածախ ու մանրածախ վաճառքով Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ընկերությունը շուրջ 10 կազմակերպությունների բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում և Հանրապետության բնակչությանը ներկայանում է լայն ապրանքատեսականիով և մի շարք բարձրակարգ ծառայություններով: Ընկերության գործունեությունում հիմնական շեշտը դրված է ներքին հարդարման պարագաների՝ պաստառների, սալիկների և լամինատե հատակների ներմուծման ու վաճառքի վրա։ Բացի ներքին հարդարման պարագաներից ներմուծում ենք նաև պատուհանագոգեր, սանտեխնիկա, սանիտարական կերամիկա, տաքացուցիչներ, լոգարանի չորանոցների մեծ տեսականի։ Ներմուծում ենք որակյալ և մատչելի շինանյութ Ուկրաինայի 2 առաջատար գործարարներից և Հարավային Կորեայից։ Ուկրաինայից ներմուծում ենք հայտնի “Ատեմ” գործարանի “Megapolis”, “Bravo” ու “Սլավյանսկիե” գործարանի “Le Grand”, “Comfort”, “VIP”, “Expromt”, “Gracia” պաստառների տեսականին, ինչպես նաև հարավկորեական “Կոսմոս” ընկերության ապրանքատեսականին։

Հանդիսանում է Հայաստանում Ուկրաինայի “Atem”, “Կարյուկովկի ՖՏԲ” ԲԲԸ, “Դնեպրոկերամիկա”, Ռուսաստանի Դաշնության “Կոմիտեքս Լին”, “Պալլադիում” “Ֆորմատ”, “Արտ”, “Դերևոաբրաբոտկա”, “Մայակ” ԲԲԸ, Ա/Ձ “Տարասով Գենադի” և Հարավ Կորեական Հանրապետության “ԿՈՍՄՈՍ” ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը: Ներկրված ապրանքների իրացումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Հետզհետե ավելացնելով մեր գործունեության շրջանակները, 2017 թվականից սկսել ենք զբաղվել երկաթյա դռների արտադրությամբ: Սեփական արտադրություն ստեղծելու սկզբնակետ է հանդիսացել ընկերության ձգտումը զարգացնել տեղական արտադրանքը և խթանել հայկական տնտեսությունը:
“Թուրվանդ” ընկերության հիմնական նպատակն է ապահովել որակյալ ապրանքով սպառողին, որպեսզի նա կարողանա ստեղծել իր երազանքների հարմարավետությունը: Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ «Թուրվանդ» ընկերությունը իր գործունեության յուրաքանչյուր փուլում կարևորում է որակը՝ այն համարելով իր հաճախորդների վստահության հիմք:

Թուրվանդ ՍՊԸ -ն այսօր շինանյութի խանութ-սրահների ամենամեծ ցանցերից մեկն է տարածաշրջանում: Թուրվանդ ընկերությունը Հայաստանի սպառողներին է ներկայանում այնպիսի խանութ-սրահներով, որոնք իրենց չափերով, տեսականու ներկայացվածությամբ, սպասարկման մակարդակով և ընտրության հարմարավետությամբ ձևավորում են շինարարության համար ապրանքների և ծառայությունների ընտրության նոր մշակույթ Հայաստանում: Իր ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներից 2-ը գործում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և 2-ը Երևանում և 1-ը Վանաձորում