Մեր մասին

Շնորհակալություն մեր ընկերության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:

"Թուրվանդ" ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: 

   Ընկերությունը զբաղվում է շինարարական նյութերի ներկրմամբ և մեծածախ ու մանրածախ վաճառքով Հայաստանի Հանրապետության տարածքում։
   Ընկերությունը շուրջ 10 կազմակերպությունների բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում և Հանրապետության բնակչությանը ներկայանում է լայն ապրանքատեսականիով և մի շարք բարձրակարգ ծառայություններով: Ընկերության գործունեությունում հիմնական շեշտը դրված է ներքին հարդարման պարագաների՝ պաստառների, սալիկների և լամինատե հատակների ներմուծման ու վաճառքի վրա։  Բացի ներքին հարդարման պարագաներից ներմուծում ենք նաև պատուհանագոգեր, սանտեխնիկա, սանիտարական կերամիկա, տաքացուցիչներ, լոգարանի չորանոցների մեծ տեսականի։ Ներմուծում ենք որակյալ և մատչելի շինանյութ Ուկրաինայի 2 առաջատար գործարարներից և Հարավային Կորեայից։ Ուկրաինայից ներմուծում ենք հայտնի “Էդեմ” գործարանի “Status”, “Versailles” ու “Սլավյանսկիե” գործարանի “Le Grand”, “Comfort”, “VIP”, “Expromt”, “Gracia” պաստառների տեսականին, ինչպես նաև հարավկորեական “Կոսմոս” ընկերության ապրանքատեսականին։               

    Հանդիսանում է Հայաստանում Ուկրաինայի "Էդեմ", "Կարյուկովկի ՖՏԲ" ԲԲԸ, "Դնեպրոկերամիկա", Ռուսաստանի Դաշնության "Կոմիտեքս Լին", “Պալլադիում” "Ֆորմատ", "Արտ", "Դերևոաբրաբոտկա",  "Մայակ" ԲԲԸ, Ա/Ձ "Տարասով Գենադի" և Հարավ Կորեական Հանրապետության "ԿՈՍՄՈՍ" ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը: Ներկրված ապրանքների իրացումը իրականացվում է  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:                                                                        
    Հետզհետե ավելացնելով մեր գործունեության շրջանակները,  2017 թվականից սկսել ենք զբաղվել երկաթյա դռների արտադրությամբ: Սեփական արտադրություն ստեղծելու սկզբնակետ է հանդիսացել ընկերության ձգտումը զարգացնել տեղական արտադրանքը և խթանել հայկական տնտեսությունը: 
"Թուրվանդ" ընկերության հիմնական նպատակն է ապահովել որակյալ ապրանքով սպառողին, որպեսզի նա կարողանա ստեղծել իր երազանքների հարմարավետությունը: Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ «Թուրվանդ» ընկերությունը իր  գործունեության յուրաքանչյուր փուլում կարևորում է որակը՝ այն համարելով իր հաճախորդների վստահության հիմք:

    Թուրվանդ ՍՊԸ -ն այսօր շինանյութի խանութ-սրահների ամենամեծ ցանցերից մեկն  է տարածաշրջանում: Թուրվանդ ընկերությունը Հայաստանի սպառողներին է ներկայանում այնպիսի խանութ-սրահներով, որոնք իրենց չափերով, տեսականու ներկայացվածությամբ, սպասարկման մակարդակով և ընտրության հարմարավետությամբ ձևավորում են շինարարության համար ապրանքների և ծառայությունների ընտրության նոր մշակույթ Հայաստանում: Իր ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներից 3-ը գործում են ՀՀ  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և 2-ը Երևանում: 



Մեր Հասցեները՝

Մեծածախ վաճառք՝

Ք. Գյումրի Ախուրյանի խճ.7  Հեռ.`  +374-0312- 5-71-54

Ք. Երևան Գ.Չաուշի 28/1   Հեռ.՝  +374-010-35-15-17


Մանրածախ վաճառք՝

Ք. Գյումրի Խրիմյան Հայրիկ 33/1  Հեռ.`  +374-0312- 4-98-41

Ք. Գյումրի Ավտոկայանի տ-ք N20  Հեռ.`  +374-094-100-355


Եվրո դռների արտադրամաս

Ք. Գյումրի Ախուրյանի խճ.7  Հեռ.`  +374-093-03-92-65


Գովազդային ծառայություններ

Ք. Գյումրի Խրիմյան Հայրիկ 54/5  Հեռ.`  +374-0312- 3-15-54



E-mail:  turvand@list.ru